Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
06.12.2013 | 00:25

Արդարև, նրանք շեղվել են Աստծու արդար օրենքից, նրա կարգն ու կանոնը չեն ճանաչել։ Չեն հասցրել նրան աղաղակը տնանկի, բայց աղքատի բողոքը նա լսելու է։ Թե ինքը լռություն պահի, ո՞վ է դատապարտելու, թե դեմքը ծածկի, ո՞վ է նրան տեսնելու։ Ժողովրդի խստասրտության պատճառով ազգերի ու մարդկանց վրա կեղծավորին է թագավոր կարգելու։ Մեկն ասելու է Ամենազորին. «Առել ու գրավել եմ առանց քեզ. թե անիրավությունս տեսել ես, ցո՛ւյց տուր ինձ, իսկ եթե անօրինություն եմ արել այլևս չեմ անի»։


Հոբ 34. 27-32

Դիտվել է՝ 1611

Մեկնաբանություններ